Բեռլուսկոնին խոստանում է բարելավել ընտանի կենդանիների կենսապայմանները
«The Telegraph»-ը հայտնում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խոստացել է վերացնել շների համար նախատեսված սննդի և պարագաների ավելացված արժեքի հարկը։ Նշվում է, որ, այդպիսով, Բեռլուսկոնին փորձում է մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախաշեմին իր կողմը գրավել ընտանի կենդանիների տերերին։
77-ամյա Բեռլուսկոնին նաև խոստացել է վերացնել անասնաբուժական բոլոր ծախսերը շների տարեց տերերի համար։
Իտալիայի նախկին վարչապետը պատմել է, որ իր սերը շների հանդեպ ծնվել է շնորհիվ իր 25-ամյա ընկերուհու փոքրիկ պուդելի, որը դարձել է նրանց ընտանիքի անդամը։