Լրահոս

29.04.2014 13:34


Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը հուզական պահին անկեղծացավ»

Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը հուզական պահին անկեղծացավ»

Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Գեղամ Նազարյանը խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակից՝ ասել է, որ դա արվում է ո՛չ քաղաքացիների արժանապատիվ ապագան ապահովելու համար. «ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը հուզական պահին անկեղծացավ և ասաց, որ իրենց երկար փողեր են պետք։ Քանի որ Հայաստանը հեղինակազրկված է ներդրողների համար, ներդրումները համարյա հասել են զրոյի... պետք են երկար փողեր։ Այդ փողերն էլ որոշեցին վերցնել ժողովրդից»:

Բանախոսը հավելել է, որ իշխանությունն ընդմիջում է վերցրել մինչև սեպտեմբեր. եթե կարողանա ճնշել ժողովրդին, 5%-ով գումարը գանձելու են, եթե ժողովուրդն ուժեղ գտնվեց, կլուծարի իշխանությանը:

Այս խորագրի վերջին նյութերը