Լրահոս

29.04.2014 19:43


Դևիդ Քեմերոնը սպառնացել է հրաժարականով, եթե չկարողանա անցկացնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու հանրաքվեն

Դևիդ Քեմերոնը սպառնացել է հրաժարականով, եթե չկարողանա անցկացնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու հանրաքվեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է հրաժարական տալ, եթե վերընտրման դեպքում չկարողանա ԵՄ–ից դուրս գալու հանրաքվե անցկացնել։

«Independent»–ի փոխանցմամբ՝ Պահպանողական կուսակցության կողմնակիցների հետ հեռախոսային կոնֆերանսի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ասել է, որ առևտուր չի անելու հանրաքվե անցկացնելու կամ դրանից հրաժարվելու հարցում:

«Ես չեմ ղեկավարի կառավարությունը, եթե չկարողանամ իրականացնել մեր խոստումը»,–ընդգծել է Քեմերոնը՝ նշելով, որ իր որոշումն իրական և ծանրակշիռ է:։

Ավելի վաղ բրիտանացի վարչապետը հայտնել էր, որ ԵՄ–ից դուրս գալու հանրաքվեն տեղի կունենա 2017-ին՝ պահպանողականների՝ 2015թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը