Լրահոս

29.04.2014 16:44


Գուրգեն Արսենյանը վաստակավոր ստախոս է անվանել Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)

Գուրգեն Արսենյանը վաստակավոր ստախոս է անվանել Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)

ԱԺ–ում քննարկվող «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին անդրադարձել է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը։ Հիեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային՝ «շքեղության» հարկը:

–Ես խոսում եմ հարուստների անունից, և իմ ելույթն ընդունեք հարուստ մարդկանց տրվող գնահատական։ 2008թ. իշխանության ձևավորումից հետո, երբ վարչապետ նշանակվեց նախկին վարչապետը, Հայաստանում փոխվեց ընդհանրապես պետական կառավարման փիլիսոփայությունը։ Վեց տարվա պետական կառավարման արդյունքում ՀՀ–ն ունեցավ զրո՛ տոկոս տնտեսական աճ, 14 տոկոս տնտեսական անկում և, իմ գնահատականներով, արտագաղթ. 240-270 հազար մարդ հեռացավ ՀՀ–ից, և հեռացան այն մարդիկ, ովքեր կարող էին ինչ–որ բան ստեղծել,–ասել է Գ. Արսենյանը։

Նա նաև ընդգծել է, որ հերիք է մեր երկրում ապրել պարտքի տրամաբանությամբ, քանի որ մեր երկրում նոր բան չի ստեղծվում։ Ավելին, Գ. Արսենյանի համոզմամբ, մեր երկրում պայքարում են այն մարդկանց դեմ, ովքեր ինչ–որ բան են ստեղծում, և այդ պայքարն էլ փորձում են քողարկել տարբեր տեսակի կեղծ հիմնավորումներով.

–Ժամանակն է, որ մենք դադարենք սուտ խոսելուց, պետական կառավարման ոլորտն ազատենք ստախոսությունից, որովհետև այն հիմնավորումները, որոնք հրամցվեցին ԱԺ–ին, դրանց հիմքում ընկած է ստախոսությունը։ Որևէ բան ուղղված չէ ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը։ Հարուստների դեմ պայքարելն ամենալավ բանը չէ. պետք է պայքարել աղքատության դեմ, պետք է պայքարել, որ աղքատները դառնան հարուստ։

Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պատգամավորը հայտարարել է, որ այդ մարդը՝ որպես քաղաքական գործիչ, Հայաստանի վաստակավո՛ր ստախոսն է։

–Նա ուրիշ ոչ մի բան չի արել. միայն սուտ է խոսել։ Եկել է ԱԺ, պարտադրել է, որպեսզի ԱԺ–ն ընդունի օրենքներ, ստախոսությա՛մբ է պարտադրել,–ասել է Գ. Արսենյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը