Լրահոս

29.04.2014 17:17


«ԴԵՄ ԵՄ»–ը ԿԳՆ-ի դիմաց. «Մի՛ ստրկացրեք մանկավարժներին»

«ԴԵՄ ԵՄ»–ը ԿԳՆ-ի դիմաց. «Մի՛ ստրկացրեք մանկավարժներին»

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները և կրթության ու գիտության ոլորտի աշխատակիցները ցույց են անում նույնանուն նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ էին բռնել, որոնց վրա գրված էր. «Պարո՛ն Աշոտյան, վարչապետը դեմ է, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը: Մի՛ խախտեք ՀՀ սահմանադրությունը»։

Նրանք նաև կոչ են արել չստրկացնել մանկավարժներին։ Հանրապետության դպրոցներից մեկի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը մեկնաբանել է. «Կարող եմ մեկնաբանել մեկ բառով` անբարոյականություն: Նույնն է թե` մտնես հարևանիդ տուն, առանց հարցնելու` սրտիդ ուզածը վերցնես ու տնից դուրս գաս: Տնօրինությունը ոչինչ չի կարող անել. հրահանգ է ստացել, հրամանից դուրս ոչ մի քայլ չի կարող անել: Տնօրենի ձեռքերը կապված են»։

Ցուցարարների հիմնական պահանջն է եղել ԿԳ նախարարի` ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը ենթարկվելը, և ոլորտի աշխատակիցների կամքին հակառակ` պարտադիր կուտակային վճարներ չգանձելը:

Այս խորագրի վերջին նյութերը