Լրահոս

29.04.2014 17:54


Հովհաննես Մարգարյան. «Միևնույն է՝ բորենին աղավնի չի դառնա»

Հովհաննես Մարգարյան. «Միևնույն է՝ բորենին աղավնի չի դառնա»

ԱԺ ելույթների ժամին «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ 10–յակ հազարավոր փոքր և միջին խանութներ այսօր լրջագույնս պաշտպանվելու կարիք ունեն:

–Օրեցօր աճում են սուպերմարկետները և պատճառ դառնում հազարավոր փոքր խանութների փակման, արդյունքում աշխատատեղերը փոխանակ ավելանան, ընդհակառակը` էապես կրճատվում են` պատճառ դառնալով արտագաղթի ծավալների ավելացմանը,–ասել է նա:

Հ. Մարգարյանն ավելացրել է, որ հասարակական, քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտների կենտրոնացումը որոշ անհատների ձեռքում կապանքների է վերածում ազատ և մրցակցային շուկայական տնտեսության կայացումը։ Նրա խոսքերով՝ ՕԵԿ–ի համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը, ինչպես նաև անընդունելի են համարում մեծահարուստներին շքեղության հարկից ազատելու գաղափարախոսությունը:

–Ինչ վերաբերում է քաղաքական թատերաբեմում իշխող անցուդարձին, «Օրինաց երկիր» կուսակցության հասցեին հնչող հանիրավի ու պատվիրված չակերտավոր քննադատություններին, իսկ իրականում՝ սև քարոզչությանը, ինչըշ ըստ մեզ, ցանկացած բանական մարդ լավ գիտակցում է, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծված փաստել, որ մեզ համար առավել կարևոր է ժողովրդի գնահատականը, և չեմ խուսափում կրկնել, որ ժողովուրդն է ամենաիմաստունը, իսկ ժամանակը` արդար դատավոր: Երկիրը փոքր է, բոլորը բոլորին լավ ճանաչում են, և ինչքան էլ փորձեն բորենու բերանը ձիթենու ճյուղ դնել, միևնույն է, բորենին աղավնի չի դառնա,–հայտարարել է Հ. Մարգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը