Արամ Մանուկյան. «Իշխանությունն ի վիճակի չէ՛ և չի՛ անելու որևէ ռեֆորմ»
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կոնգրեսը բացառում է որևէ քաղաքական համագործակցություն այս իշխանության հետ։
–Վերջին օրերի նշանակումները ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել կառավարության դիրքորոշման մեջ. նշանակվում են կոռումպացված, վարկաբեկված մարդիկ, որ որևէ կառավարություն չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի կողմից գծված շրջանակի սահմաններից, մասնավորապես՝ մեկը կուտակայինի պարտադիր լինելը, մյուսը՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը չքննադատելը,–ասել է Ա. Մանուկյանը:
Նա հիշեցրել է, որ իրենք ոչ թե Տիգրան Սարգսյան անձի հրաժարականն էին պահանջում, այլ նրա արածները բացահայտելը: Հիմա էլ արձանագրում են, որ որևէ վարչապետ չի կարող ինքնուրույն լինել:
–Իշխանությունն ի վիճակի չէ՛ և չի՛ անելու որևէ ռեֆորմ,-նշել է Ա. Մանուկյանը:

7or.am