Աշխարհ

30.04.2014 02:53


Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախօրեին Մինսկում ավարտվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ: Սպասվում էր, որ Մինսկում կհայտարարվի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության մասին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Հայաստանն ընդհանրապես բարձր մակարդակով ներկայացված չէր նիստին։ Regnum-ի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի` նիստին չմասնակցելը պայմանավորված է ԼՂ հարցում Մաքսային միության երկրների, մասնավորապես` Ղազախստանի դիրքորոշման պատճառով: Աղբյուրների խոսքերով՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև չհամաձայնեցված են մնում նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են ինտեգրացիոն մեխանիզմների հստակեցմանը։

Այս խորագրի վերջին նյութերը