Հրանտ Բագրատյանը կարևոր գործառույթ էր իրականացնում
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Գալուստ Սահակյանը երեկ 101 կողմ ձայնով ընտրվել է ԱԺ նախագահ, իսկ նրա միակ մրցակից Հրանտ Բագրատյանը 3 ձայնով զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը:
ԱԺ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվելն, իհարկե, Հրանտ Բագրատյանի սահմանադրական իրավունքն է: Ավելին՝ նա պարտավոր չէ բացատրել, թե ինչու է, օրինակ, գլուխը քորում կամ ամեն առավոտ սափրվելիս երգում «Ամպի տակից ջուր է գալիս»: Բայց նրա փոխարեն ամեն ինչ իրեն հատուկ անկեղծությամբ բացատրեց Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, թե «Բագրատյանի քայլը ես դրական եմ համարում. հնարավորություն տվեց, որպեսզի ավելի բնական գործընթաց ապահովվի»:
Թատրոնում էլ է այդպես: Եթե անձրևի տեսարան է, ինչ-որ մեկը պիտի վերևից ցնցուղով ջուր լցնի, եթե քամու տեսարան է, ինչ-որ մեկը պիտի «ֆենը» պահի գլխավոր հերոսի մազերին. հակառակ դեպքում տեսարանն «ավելի բնական չի ապահովվի»: Այնպես որ, Հրանտ Բագրատյանն իսկապես կարևոր գործառույթ էր իրականացնում: Ինչպես Ստանիսլավսկին է ասել, թատրոնում երկրորդական դերեր չկան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: