Լրահոս

30.04.2014 11:44


Սլովակիայի նախկին վարչապետ. «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սլովակ ժողովուրդը մարտահրավեր է նետել Թուրքիային»

Սլովակիայի նախկին վարչապետ. «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սլովակ ժողովուրդը մարտահրավեր է նետել Թուրքիային»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է Սլովակիայի խոշորագույն քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկու արձագանքը Բրատիսլավայում կայացած Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառմանը, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի ելույթին:

Նախ` ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահի ելույթի այն հատվածն, ի շարունակություն որի` կառուցել է իր խոսքը Յան Չառնոգուրսկին:

«Սիրելի տիկնայք, հարգելի պարոնայք, հարյուր տարի է` հայ ժողովուրդը պայքարում է իր հետ կատարվածի դեմ, արդյունքում հսկայական թվով երկրներ դատապարտել են արդեն թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը, որն առաջինն էր քսաներորդ դարում և, որը հիմք հանդիսացավ նաև հրեական հոլոքոստի ու այլ ցեղասպանությունների անպատիժ իրականացման համար: Ավելի քան քսան երկրների, այդ թվում` Ռուսաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և այլոց պառլամենտները դատապարտել են Հայոց Ցցեղասպանությունը, սակայն Եվրամիության /ԵՄ/ միակ երիկիրը Սլովակիան է, որը ցեղասպանության դատապարտմանը տվել է նաև օրենքի ուժ: Սա իր նախադեպը չունեցող իրավական ակտ է, և սրանով Սլովակիան մի քայլ առաջ է անցել մնացած երկրներից ու դարձել առաջատար ճշմարտության և արդարության հաստատման, մարդկության դեմ կատարված ոճրի պատիժ սահմանելու հարցում: Սլովակ մեծ ժողովուրդը խիզախորեն մարտահրավեր է նետել Թուրքիային` իր պատմության հետ առերեսվելու և կատարած հանցագործությունը ընկալելու առումով, և դատապարտել է այդ հանցագործության ժխտումը նաև օրենքով` Սլովակիայի ՔՕ-ի 424 հոդվածով: Հինգ տարի է` այս օրենքը գործում է Սլովակիայում, և Եվրոպայի միայն մեկ երկիր՝ Շվեյցարիան, կարողացել է համանման օրենք անցկացնել, այն էլ` միայն մասնակի տարածաշրջանի կտրվածքով:

Սիրելի տիկնայք, հարգելի պարոնայք, վաղուց ժամանակն է, որ մյուս երկրներն էլ կրկնեն Սլովակիայի փորձը և ընդունեն նման օրենքներ, որպեսզի թուրքերը զրկվեն կեղծիք տարածելու հնարավորությունից ու, «մաքրվելով» ցեղասպանության մեղադրանքից, անցնեն քաղաքակիրթ ազգերի շարքը: Այո, սա հատկապես հարկավոր է թուրք ժողովրդին, և սա արդեն քաջ գիտակցում են առաջադեմ թուրք մտավորականները, որոնց թվում են Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը, Ահմեդ Զարադօղլուն: Նրանք, վտանգելով իրենց անձը թուրքերից, առաջինը խոսեցին Հայոց ցեղասպանության մասին»:

Պարոն Յան Չառնոգուրսկին ասվածին ավելացրեց հետևյալը:

«Մեծարգո պարոն ԵՀՄՖ-ի նախագահ, մեծապատիվ հյուրեր, տիկնայք և պարոնայք, Սլովակիան կատարեց ամեն ինչ Հայոց ցեղասպանության դատապարտումն Ազգային խորհրդում հաստատելու և այնուհետև օրենքի ուժ տալու առումով: Սակայն մենք չենք բավարարվում ձեռք բերածով և հայտարարում ենք, որ աչալուրջ հետևում ենք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ զարգացումներին: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը միասնական պայքար են մղում Արցախի դեմ`սպառնալով նրա դեֆակտո անկախությանը: Վերջերս նկատեցինք, որ ամպեր են կուտակվում արցախյան խնդրին օբյեկտիվ լուծումներ տալու շուրջ: Մենք շատ մտահոգված ենք Ադրբեջանում ելույթ ունեցած ամերիկացի դիվանագետի այն հայտարարությանը, որում ասված էր, որ <>: Մեր կարծիքվ սա դիվանագիտական խայտառակ շուկայական գործարքի առաջարկ է և մենք դատապարտում ենք համանման գործարքների իրականացնելը: Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սլովակիան կլինի Հայաստանի ու Արցախի կողքին միշտ ու կօգնի նրան ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում: Մենք աչալուրջ հետևում ենք Արցախի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ քայլերին և պատրաստ ենք ցույց տալու ամեն տիպի օգնություն, եթե հանկարծ նրանց մտքով անցնի այս երկու երկրների նկատմամբ ագրեսիա կազմակերպել: Ես գնահատում եմ ԵՀՄՖ-ի նախագահի ելույթի մեջ նշված Թուրքիայի ժողովրդավարացման հարցում թուրք առաջադեմ մտավորականների դերը`միաժամանակ նշելով, որ սա միակ ճանապարհն է, որ ստիպելու է թուրքական իշխանություններին ընդունելու իրենց նախորդների կողմից թույլ տված ցեղասպանության փաստը, և միայն դրանից հետո Թուրքիան կարող է մտածել ԵՄ անդամ դառնալու մասին: Մենք թույլ չենք տա Թուրքիային ու Ադրբեջանին ապագայում ագրեսիա ցուցաբերել իրենց քրիստոնեա հարևանների նկատմամբ և կարծում եմ մեր օրինակին կհետևի ողջ ԵՄ-ը: Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում մեծ խմորումներ են տեղի ունենում, ուշիուշով հետևում ենք այդ զարգացումներին և մեծ հույսեր ուենենք, որ Հայստանի Հանրապետությունը կունենա նոր ժողովրդավարական ու բարձր արհեստավարժ մակարդակի կառավարություն, որի հետ Սլովակիան կշարունակի իր ներդրումային գործունեությունը` առավել մեծ օգնություն ցուցաբերելով Հայաստանի տնտեսության վերականգմանը: Մեր երկու երկրները դատապարտված են համագործակցության հիմք ունենալով պատմության մեջ իրենց անցած ուղիները և ունեցած համանման ճակատագրերը: Այնպես, որ Հայաստանի թշնամիները պետք է հասկանան, որ Հայաստանը միայնակ չէ և ունի բարեկամների հսկայական բանակ»:

Ստորև ներկայացնում ենք միջոցառման տեսագրությունից հատված You Tube-ի հետևյալ կայքի վրա http://www.youtube.com/watch?v=QsdW1UFMfsQ&feature=youtu.be:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը