Եթե ճիշտ որոշում երբեմն կարող է չլինել, ապա լավագույն ընտրությունն անելու հնարավորությունը միշտ էլ կա։
Ամեն դեպքում, ճիշտ որոշումը փորձի արդյունք է, իսկ փորձը՝ սխալ որոշումների։
Ո՞նց կարելի էր սխալ որոշում կայացնել՝ աչքի տակ ունենալով ոչ ճիշտ ճանապարհն ընտրածների ճակատագիրը։ Ավելին, ո՞նց կարելի էր սխալ որոշում կայացնել` ունենալով կուլիսային խաղերին, տարբեր խոստումներին ու ճնշումներին կուլ չգնալու փորձը։
Ո՞նց կարելի էր սխալ որոշում կայացնել, երբ ինքդ դարձել էիր թելադրող։
Ինչքա՞ն կարելի է սխալ որոշումներ կայացնել։ Համլետի՝ լինել-չլինելու բարդ հարցերի ժամանակներն անցել են։ Հիմա ամեն ինչ շատ պարզ է։
Կարմիր կետագծերի ժամանակներն են։ Կա՛մ մինչև վերջ առաջ ես տանում գիծդ, կա՛մ քեզ մտցնում են կարմիր գծի մեջ, առավել ևս, որ գծատերերի ախորժակն ուղղված է բոլորի դեմ։
Չմտնե՛լ կարմիր կետագծերի մեջ

Վախթանգ Մարգարյան