Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է ֆիննախի իրականացրած ստուգումների արդյունքները
Կառավարության այսօրվա նիստին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտնել է, որ նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Նախարարը հայտնել է, որ 2013 թ. ընթացքում իրականացված աշխատանքներով 2008-2013թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է 1 մլրդ 273 մլն 690 հազ. դրամ, և վերաձևակերպվել է 1 մլրդ 125 մլն 257 հազ. դրամ, ընդամենը` 2 մլրդ 398 մլն 947 հազ, դրամ: Վերականգնված գումարից 516 մլն դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 744 մլն.-ը պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարներից, ավելի քան 12 մլն. դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին: