Ուկրաինան նախագահական ընտրություններին հետևելու համար ԱՊՀ երկրներից դիտորդներ չի հրավիրել
Ուկրաինայի ԱԳՆ-ն ԱՊՀ երկրներից դիտորդներ չի հրավիրել նախագահական ընտրություններին հետևելու համար, սակայն նրանք կարող են դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով առանց հրավերի հավատարմագրման համար։ Ուկրաինական ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան։
Նա նաև հայտնել է, որ նախագահական ընտրություններին կարող են հետևել բոլոր դիտորդները, ովքեր նման ցանկություն կհայտնեն։
«Նրանք պետք է գրանցվեն ԿԸՀ-ում։ Վերջինն էլ որոշում կկայացնի որպես դիտորդ նրանց հավատարմագրելու վերաբերյալ: Այսօրվա դրությամբ` ԱՊՀ-ից դիտորդներ հավատարմագրման համար չեն դիմել»,- ասել է արտգործնախարարի պաշտոնակատարը:

7or.am