Րաֆֆի Հովհաննիսյան. «Էրդողանի հայտարարությունը վնասների նվազեցմանն ուղղված քայլ էր»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Ստամբուլում հանդիպել է Պոլսի երիտասարդության հետ, բազմաթիվ հարցազրույցներ տվել: Գլխավոր իրադարձությունը բանախոսը համարում է ապրիլի 24-ին Թաքսիմի հրապարակում կայացած միջոցառումը, երբ մի քանի հազար մարդ ոգեկոչեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, իսկ իրադարձությունների մեխը` Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը:
-Դա դրական գնահատվեց Պոլսի երիտասարդության կողմից, որոնք հույս ունեն, որ սա նոր պատուհան է բացում իրենց համար: Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի ժխտողականության վերափաթեթավորված տեսակն է, որը լավ է հնչում արևմտյան ականջների համար: Սա վնասների նվազեցմանն ուղղված քայլ էր, որպեսզի երևա, թե Թուրքիայում կա փոփոխություն: Եթե այդ փոփոխությունն անկեղծ է, ապա մինչև հարյուրամյակը մենք կտեսնենք այլ քայլեր,-ասել է Հովհաննիսյանը:
«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Հովհաննիսյանն ընդգծել է, որ Թուրքիայի կառավարության` ցեղասպանության ճանաչման ճանապարհին առաջին նախաձեռնությունը պետք է լինի ցեղասպանվածների ժառանգներին հատուկ կարգավիճակով հայրենիք վերադառնալու իրավունք տալը:

7or.am