Բագրատյանն ու Հակոբյանը վիճեցին, թե ով ինչքան ձայն է ստացել (տեսանյութ)
ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ կառավարությունն ուզում է հնարավորինս շուտ կուտակայինի հարցին լուծում տալ։
–Որովհետև, Հայ դատից և Արցախի ազատագրումից հետո, սա հանրության մեջ ամենաշատ քննարկված հարցն է,–խոստովանել է Հ. Հակոբյանը։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին ի պատասխան էլ՝ Հակոբ Հակոբյանը հակադարձել է. «Մի անգամ ՀՀ նախագահի թեկնածու եք եղել, մի անգամ էլ՝ ԱԺ նախագահի։ Ինչքա՞նձայն եքհավաքել, որվստահությանմասինեքխոսում։ Ես չորս անգամ պատգամավորիթեկնածու եմ եղել և առնվազն մի երեսուն հազար ձայն տարել եմ»։
Բագրատյանն իր հերթին է հակադարձել` պնդելով, որ նախագահական ընտրություններում 9 տոկոս է հավաքել, որից 7–ը վերցրել են։
–Երեկէլ3ձայնչիեղել, դա դեռ կպարզվի։ էդպես մի խոսեք էդտեղ, էդ խոսալու վերջն էլ կգա,–հայտարարել է Հ. Բագրատյանը։
–ԵրբՍահմանադրականդատարանիանդամընստումէհեռուստացույցիմոտ, 10 րոպեասումէմիբան, մյուս 10 րոպեն`մեկայլբան, ինձանի՞ցեքուզումպատասխանստանալ,–վրդովվել է Հ. Հակոբյանը։
Բագրատյանն ու Հակոբյանը վիճեցին, թե ով ինչքան ձայն է ստացել (տեսանյութ)
ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ կառավարությունն ուզում է հնարավորինս շուտ կուտակայինի հարցին լուծում տալ։
–Որովհետև, Հայ դատից և Արցախի ազատագրումից հետո, սա հանրության մեջ ամենաշատ քննարկված հարցն է,–խոստովանել է Հ. Հակոբյանը։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին ի պատասխան էլ՝ Հակոբ Հակոբյանը հակադարձել է. «Մի անգամ ՀՀ նախագահի թեկնածու եք եղել, մի անգամ էլ՝ ԱԺ նախագահի։ Ինչքա՞ն ձայն եք հավաքել, որ վստահության մասին եք խոսում։ Ես չորս անգամ պատգամավորի թեկնածու եմ եղել և առնվազն մի երեսուն հազար ձայն տարել եմ»։
Բագրատյանն իր հերթին է հակադարձել` պնդելով, որ նախագահական ընտրություններում 9 տոկոս է հավաքել, որից 7–ը վերցրել են։
–Երեկ էլ 3 ձայն չի եղել, դա դեռ կպարզվի։ էդպես մի խոսեք էդտեղ, էդ խոսալու վերջն էլ կգա,–հայտարարել է Հ. Բագրատյանը։
–Երբ Սահմանադրական դատարանի անդամը նստում է հեռուստացույցի մոտ, 10 րոպե ասում է մի բան, մյուս 10 րոպեն` մեկ այլ բան, ինձանի՞ց եք ուզում պատասխան ստանալ,–վրդովվել է Հ. Հակոբյանը։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am