Հասարակությունում առկա շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Տնակային ավաններում առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների,իսկ երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառներից մեկն էլ արտագնա աշխատանքն է: «Շիրակ կենտրոնի»պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում, երեք անձով վեցմետրանոց տնակում պատսպարված ընտանիքի մասին է:

http://youtu.be/nx6gE2IOHZs