Լրահոս

30.04.2014 15:38


Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

Լիբանանում շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Սուրբ Խաչ-Հարբոյան բարձրագույն վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ տեղադրված Մեծ Եղեռնի խորհրդանիշ հանդիսացող Ծիծեռնակաբերդի մանրակերտ հուշարձանի մոտ ծաղիկների զետեղման արարողությունը։ Միջոցառումն անցկացվեց Լիբանանում ՀՀ դեսպանության նախագահությամբ եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական Մարմնի հովանավորությամբ։ Հանդիսությանը ներկա էին հայկական վարժարանների տնօրեններն ու աշակերտները եւ հոգեւոր հայրեր։

Գնահատելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցած Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ երիտասարդ սերունդը ջանք չի խնայի եւ կշարունակի պայքարը պատմական ճշմարտությունը վերականգնելու ուղղությամբ։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը: Ներկա հյուրերը եւ աշակերտները հերթով մտան «հավերժության տաճար», որտեղ ծաղիկ զետեղեցին 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Այս խորագրի վերջին նյութերը