Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է օֆշորային սկանդալում Տիգրան Սարգսյանի մասնակցությունը

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմել է ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին.
–Պարո՛ն Աբրահամյան, մենք Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջում էինք ոչ թե նրա համար, որ նրա անունը Տիգրան էր, ազգանունը՝ Սարգսյան, այլ նրա կառավարության թերությունների և սխալների համար։ Մասնավորապես, գոնե չորս սկանդալային դեպք կնշեմ՝ օֆշորայինը, կուտակայինը, գազի գինը և Որոտանը։ Այս չորս սկանդալները ձեզ համար մարտահրավերներ են. կա՛մ Դուք այդ գործերին պետք է ընթացք տաք, կա՛մ դրանց պատասխանատուն լինեք։
Ա. Մանուկյանն ընդգծել է, որ քաջ գիտակցում է Հովիկ Աբրահամյանի առաջ Սերժ Սարգսյանի գծած շրջանակը՝ չքննադատե՛լ նախորդ կառավարությանը, այդուհանդերձ, կարծում է, որ Հովիկ Աբրահամյանն «այդ հանգույցը պետք է լուծի»։
–Բացահայտվելո՞ւ են Ձեր իշխանության օրոք այս սկանդալները, փորձելո՞ւ եք այդ մեղքերից մաքրվել, թե՞ Ձեր ուսերին եք վերցնելու նախորդ կառավարությունից ստացած բացասական ժառանգությունը,–հարցրել է Ա. Մանուկյանը։
Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ընդհանրապես պատասխանատվություն վերցնող է։
–Գիտակցումով եմ այս պաշտոնը համաձայնել ստանձնել։ Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ, բայց սկանդալների և նման այլ ձևակերպումների հետ համամիտ չեմ։ Մենք բոլոր հարցերը վեր ենք հանելու և փորձելու ենք լուծել, լինելու ենք շատ անկեղծ և պատրաստ ենք աշխատել նաև ձեզ հետ, յուրաքանչյուր հարց պատրաստ ենք բաց քննարկել,–ասել է Հ. Աբրահամյանը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով աշխատել ՀԱԿ–ի հետ՝ չնայած վերջինի մերժմանը.
–Հարցերը պետք է լինեն երկկողմ, հավասարակշռված, բայց ոչ ուլտիմատում դնելով կառավարության առջև։ Մենք փորձելու ենք ևս մեկ անգամ ձեզ հետ համատեղ աշխատել, սա՛ է մեր ոճը լինելու, և այս ամբիոնը ոչ թե պետք է լինի բռունցքների օգտագործման, այլ մտքերի փոխանակման ամբիոն։ Ես նաև հորդորելու եմ լինել կառավարության և պատգամավորների հանդեպ կոռեկտ և հարգալից։
Արամ Մանուկյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք քաղաքական խնդիր ունեն ոչ թե կոնկրետ Հովիկ Աբրահամյան անձի, այլ գործող իշխանության հետ։ Իսկ օֆշորի հետ կապված պատմությունը սկանդալային չէր լինի, եթե դրան մասնակցություն չունենար վարչապետը։
–Նա օգտագործել է վարչապետի աթոռն այդ գործարքն իրականացնելու համար։ Ուզում եմ իմանալ՝ ինչպիսի՞ն է լինելու Ձեր վերաբերմունքը։ Ընդգծեմ, որ սա ոչ թե պատասխան է պարզապես անձին, այլ Ձեր աթոռը նախկինում զբաղեցրա՛ծ աձին,–նշել է Ա. Մանուկյանը։
Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձել է, որ դեռևս որևէ իրավական կառույցի գնահատական չի լսել, որով հիմնավորվել է Տիգրան Սարգսյանի մասնակցությունն օֆշորային պատմությունում։
–Եթե հիմնավորվեր, ես շատ բացասական եմ վերաբերվում նման արարքներին։ Վարչապետը, կառավարության անդամը պետք է աշխատեն շատ թափանցիկ և նման երևույթներից հեռու մնան։ Իսկ մենք ասելու ենք այն, ինչ անելու ենք։ Գրելու ենք քիչ, և անելու ենք շատ։ Ես դեմ եմ շատ գրելուն և քիչ անելուն,–եզրափակել է Հ. Աբրահամյանը։

7or.am