Լրահոս

30.04.2014 18:02


Լիբանանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղափոխվել է մայիսի 7-ին

Լիբանանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղափոխվել է մայիսի 7-ին

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված էր այսօր, Լիբանանի միապալատ խորհրդարանում չի կայանա։ Ինչպես հայտնել է խոսնակ Նաբիխ Բերրին, քվեարկության տապալման պատճառ է դարձել անհրաժեշտ քվորումի բացակայությունը։

«Դահլիճում զանգից հետո պարզվեց` 86 (128-ից) պատգամավորի փոխարեն միայն 76 օրենսդիր էր», – հայտնել է նա։

Խոսնակը նիստը տեղափոխել է մայիսի 7-ին` հույս հայտնելով, որ այդ ժամանակ կհայտնվի «բոլոր խմբակցությունների կողմից ընդունելի թեկնածու»։ Առաջին փուլում արևմտամետ կոալիցիայի թեկնածու, «Լիբանանյան ուժեր» կուսակցության առաջնորդ Սամիր Ջաջան 48 ձայն է ստացել։ Նրա հակառակորդ, կենտրոնամետ Հենրի Խելին աջակցել է 16 պատգամավոր։ Պատգամավորների մեծամասնությունը (52) քվեարկել է դատարկ քվեաթերթիկներով։ Ջաջայի դեմ քվեարկել են մասնավորապես սիրիամետ կուսակցությունները։ Սեփական թեկնածու, սակայն, նրանք չեն առաջադրել` սպասելով կոնսենսուսային անձի։ Այդ պաշտոնին հավակնում է Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդ Միշել Աունը` խորհրդարանում ամենամեծ քրիստոնյա խմբակցության ղեկավարը։ 79-ամյա գեներալը համարվում է «Հըզբոլլահ» շիա խմբավորման քաղաքական գործընկերը, որի զինյալները կռվում են Սիրիայում` կառավարական բանակի կողմից։

Գործող նախագահ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետը սպառվում է մայիսի 25-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը