Լրահոս

30.04.2014 22:27


Վարչապետը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարին

Վարչապետը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատև աշխատանքի և համագործակցության համար:
«Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ամբողջովին գիտակցում է բնագավառի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում և այն պատասխանատվությունը, որ ստանձնում է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը վստահեցրել է, որ համակարգի պրոֆեսիոնալների հետ կանի ամեն ինչ, որպեսզի իր առջև դրված խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծվեն:

Այս խորագրի վերջին նյութերը