«Այս լուրջ գործում պետք է աշխատել սակրավորից ավելի զգույշ»
Գալուստ Սահակյանի նկատմամբ հասարակության մեջ համընդհանուր յուրահատուկ բացասական վերաբերմունք կա։ Հենց այդ պատճառով էլ նրա առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում ողջ հասարակության կողմից ընկալվեց որպես իր հասցեին հայհոյանք: Ազգային ժողովի նախագահի ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ դա որոշ իշխանիկավորների բերանը լեզու դնել կամ ջութակին լար ավելացնել էր: Թեկուզ ամեն մի գիտակից կամ անգիտակից չնչին սխալ քայլ այս բռնապետական ռեժիմին կյանքի երկարացում է տալու, և դրանից մեծ վնաս է կրելու առաջին հերթին ժողովուրդը: Դրա համար էլ այս լուրջ գործում պետք է աշխատել սակրավորից ավելի զգույշ: Այնպես որ, ոչիշխանական ուժերի խնդիրը միասնական փողոց դուրս գալն է: Օրակարգի միակ խնդիրը պետք է մնա իշխանափոխությունը: Ընդդիմությունը պետք է շուրջօրյա հանրահավաքներ սկսի և անմիջապես բարձրացնի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Եթե չարվեն այս քայլերը, պատմությունը և մեր երեխաները մեզ չեն ներելու:

Շահեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից