Լրահոս

01.05.2014 12:14


Քահանաները կարգալույծ են հռչակվել

Քահանաները կարգալույծ են հռչակվել

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ` կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի հայոց թեմ) եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար: Կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Սարգիս Գուտուզյան ավազանի անունով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատատվական համակարգից:

Մեկ այլ տնօրինությամբ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ կարգալույծ է հռչակվել Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով:

Այս խորագրի վերջին նյութերը