110 տարի առաջ. ապստամբ Սասնո հաղթական կռիվը Իշխանաձորի մեջ
Ապրիլի 29-ին նշում ենք հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բախտորոշ հաղթանակներից մեկի՝ Սասունը Մշո դաշտին կապող Իշխանաձորի (Իշխնձոր՝ Տարոնի բարբառով) հերոսական կռիվների տարեդարձը։ 110 տարի առաջ, ապրիլի այս օրերին, Արևմտահայաստանի ողջ տարածքում, մանավա՛նդ Տարոն աշխարհի մեջ, հայ ժողովուրդը կենաց-մահու կռիվ էր մղում թուրքական զորքերի դեմ։ Արյունարբու Սուլթան Համիդի կառավարությունը, օգտվելով արևելքի իր մրցակցի՝ Ցարական Ռուսաստանի ներքին խռովություններից և ծայրագույն արևելքի մեջ խմորվող ռուս-թուրքական պատերազմի «պատեհությունից», ժամանակը հարմար նկատեց բրտորեն գործադրելու Հայաստանի «դատարկման ծրագիր»ը։ Համիդը վաղուց որոճում էր Օսմանյան Կայսրության այսպես կոչված «արևելյան նահանգների բարենորոգումների հարց»ի արմատական լուծում գտնելու իր դավադիր ծրագիրները։ Տեղական թուրք ոստիկանության և քրդական որոշ ցեղախմբերի ձեռամբ կիրառվող ամենօրյա ճնշումները, կեղեքումները, հարստահարումներն ու սպանությունները, անշո՛ւշտ, իրենց ավերը գործում էին և հայկական նահանգները դանդաղ, բայց հետևողական թափով ենթարկվում էին հայաթափման։ Բայց ժամանակը Համիդի դեմ էր գործում, հայաթափման դանդաղ ընթացքը «ձեռնտու» չէր, որովհետև հայ ժողովրդի մեջ ամեն օր հսկայական թափով տարածվում էր ըմբոստացման ոգին։ Հայ հեղափոխականները արագորեն կազմակերպվում էին և զինվում։ Վանն ու Կարինը, Մուշն ու Սասունը վերածվում էին հեղափոխական հանդուգն հնոցների, ուր անցյալի հայ ռայաների նորահաս սերունդները կոփվում էին զինվելու և ընդհանուր ապստամբությամբ ազգային իրենց իրավունքները նվաճելու մարտական ոգիով ու հեղափոխական կազմակերպությամբ։ Կարմիր Սուլթանը արդեն մշակել էր, թուրքական զորքերի ընդհանուր և մեծ մի հարձակողական, Հայաստանը հայ բնակչությունից դատարկելու իր հրեշային ծրագիրը։ Պարզապես սպասում էր հարմար մի պահի, ավելին՝ նախապատրաստում էր ա՛յն պահը, երբ եվրոպական մեծ տերությունների «անուշադրութենից» օգտվելով՝ պիտի կարողանար իր մահացու հարվածը հասցնել հայությանը։ 1904թ.-ի գարնանամուտը եղավ Համիդի սպասած և նախապատրաստած հարմար պահը։ Սուլթանի հրահանգով՝ ավելի քան քսան հազար թուրքական կանոնավոր զորք, համապատասխան թնդանոթներով զինված, Ապրիլի 10-ից սկսած ընդհանուր հարձակողական ձեռնարկեց առաջին հերթին Սասնո հայոց արծվաբույնի դեմ, ուր կենտրոնացած էր ոչ միայն բուն Երկրի հայության մարտունակ ուժը, այլև Կովկասից սահմանը կտրած և Երկրի օգնությանը փութացած հայ հեղափոխականների առաջապահ փաղանգը։ Համիդը, սակայն, սխալվեց իր հաշիվների մեջ։ Պահը կարող էր հարմար լինել եվրոպական ուժերի ազդու միջամտությունից խուսափելու դիտանկյունից, բայց այլապես՝ հայ ժողովրդի դիմադրողականության առումով, ծայր աստիճան «անհարմար» էր համիդյան կոտորածների անարգել իրականացման համար։ Հայ հեղափոխական շարժումը փաստորեն ապրում էր իր մակընթացության շրջանը։ Հատկապես Դաշնակցությունը գտնվում էր կազմակերպական և մարտական իր կենսունակության բարձրակետին։ Ոչ միայն խաղաղասեր հայ բնակչության մեջ արմատավորված էր զենք բարձրացնելու և սեփական ձեռքերով Հայի կյանքն ու իրավունքը պաշտպանելու մարտունակությունը, այլև՝ նույնինքն ֆիդայիների մեջ ծագած բնական վեճերն ու անհատական սրտնեղությունները հաղթահարված էին Վահանի (Մանվելյան) շրջան առաքումով իբրև Դաշնակցության լիազոր ներկայացուցիչ։ Հրայր-Դժոխքի և Անդրանիկի հնուց եկող վեճը հարթված էր և ամբողջ Տարոն-Տուրուբերանը օժտված էր կուռ մի կազմակերպությամբ, որի գլխին միասնաբար կանգնած էին Հրայր-դժոխքը (իբրև ժողովրդային շարժման ոգին) և Անդրանիկը (իբրև մարտական ընդհանուր հրամանատար)։ Այդ պատճառով էլ, Համիդի զորքերը դեմ հանդիման գտնվեցին Տարոնի հայության վճռակամ ապստամբությանը։ Հակառակ թնդանոթների գործած անխնա ավերումին, ապրիլի կեսերից սկսած համատարած բուռն կռիվները ընդհանրապես վերջ գտան հայերի հաղթանակով։ Անդրանիկը գերազանցեց ինքնիրեն իբրև հայկական ուժերի ընդհանուր հրամանատար՝ թե՛ անձնական իր քաջագործություններով, թե՛ ռազմավարական իր հանդուգն քայլերով ու նախաձեռնություններով։ Թուրքական զորքի ռազմավարական թիրախը Սասնո բարձունքների գրավումն էր, Իսկ Անդրանիկի ռազմավարությունը կրակի տակ ընկած հայկական գյուղերի անզեն բնակչության ապահով փոխադրումն էր ճակատներից հեռու վայրեր, որպեսզի ճակատի վրա մնացած կռվող ուժերով կարելի լիներ դիմադրել և կասեցնել թուրքական զորքի առաջխաղացումը։ Սասունը հայաթափելու թուրքական ծրագիրը այդպե՛ս ձախողության դատապարտվեց։ Չկրկնվեցին 1894-1895թթ.ի տարողությամբ կոտորածներ։ Նույնիսկ վտանգված հայկական շատ գյուղեր, բնակչությանը ապահով տեղ փոխադրելու որոշումը կայացնելուց հետո, հայոց քաջերը իրենց ձեռքով կրակի տվին, որպեսզի թշնամին այնտեղ չբնակեցնի իր զորքին հետևող քուրդ և չերքեզ ամբոխին։ Իսկ կռիվների ավարտից հետո, սասունցիները վերադարձան և կրկին շենացրին իրենց դատարկված ու հրկիզված հայրենի գյուղերը։ Սասնո 1904թ.ի ապստամբության այս շրջագծի մեջ է, ահա՛, որ հատուկ հիշատակության են արժանանում Իշխանաձորի կռիվները, որոնք անհավասար ուժերով իրար դեմ հանեցին Սասունի վրա արշավող թուրքական կանոնավոր զորքն ու հայ մարտական քաջերին՝ Ապրիլի 29-ին պսակվելով հայերի հաղթանակով։ Իշխանաձորը թեև փոքր, բայց ռազմագիտական շատ կարևոր դիրք ունեցող հայկական գյուղ էր, որ Սասունը Մշո դաշտին կապող միակ ճանապարհի վրա էր գտնվում։ Ստույգ տվյալներ են պակասում 1904թ.-ի Իշխանաձորի հայ բնակչության թվաքանակի մասին, բայց Թուրքիայի Հայոց Պատրիարքարանի տվյալներով՝ 1909թ.ին Իշխանաձորն ուներ ավելի քան հարյուր հայ տուն։ Նրանք 1904թ.ի կռիվներից հետո իրենց գյուղը վերադարձած և վերաշինած հայերն էին, որոնք մինչև 1915 թվականը ապրեցին և երկրագործական ու անասնապահական իրենց խաղաղ աշխատանքով շենացրին Իշխանաձորը։ Բայց 1915թ.ին, երբ թուրքական պետությունը գործադրության հանձնեց Հայոց Ցեղասպանության մեծ ոճիրը, Իշխանաձորը վերջին անգամ դարձյալ զենք բարձացրեց և կորովի մասնակցություն բերեց Սասնա ինքնապաշտպանությանը։ Հայկական Սովետական Հանրագիտարանի համաձայն՝ Իշխանաձորի հայ բնակչությունը ի վերջո տարագրվեց և մեծ մասամբ կոտորվեց ճանապարհին։ Հայկական այս փոքր գյուղն էր, որ 1904թ.ի Ապրիլի 29-ին, գյուղի քահանայի երկու զավակների գլխավորությամբ՝ կռվի դաշտ նետվեց և, Անդրանիկի ուղարկած օգնական ուժերով, կարողացավ հերոսական հաղթանակ տանել և ետ վանել թուրքական կանոնավոր զորքին։ Իշխանաձորի հաղթանակը օգնեց, որ Սասունը իր հերոսական հայությունից դատարկելու սուլթան Համիդի նենգ ծրագիրը ձախողության մատնվի, իսկ այն ժամանակվա Եվրոպայի մեծապետական ուժերը իրենց իսկ հանրային կարծիքի կողմից ճնշման տակ առնվեցին, որպեսզի ի վերջո գործադրության հանձնեն Հայաստանի բարենորոգումների ծրագիրը, որ Բեռլինի Դաշնագրի օրերից դրված էր միջազգային դիվանագիտության սեղանի վրա։
110 տարի առաջ. ապստամբ Սասնո հաղթական կռիվը Իշխանաձորի մեջ
Ապրիլի 29-ին նշում ենք հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բախտորոշ հաղթանակներից մեկի՝ Սասունը Մշո դաշտին կապող Իշխանաձորի (Իշխնձոր՝ Տարոնի բարբառով) հերոսական կռիվների տարեդարձը։ 110 տարի առաջ, ապրիլի այս օրերին, Արևմտահայաստանի ողջ տարածքում, մանավա՛նդ Տարոն աշխարհի մեջ, հայ ժողովուրդը կենաց-մահու կռիվ էր մղում թուրքական զորքերի դեմ։
Արյունարբու Սուլթան Համիդի կառավարությունը, օգտվելով արևելքի իր մրցակցի՝ Ցարական Ռուսաստանի ներքին խռովություններից և ծայրագույն արևելքի մեջ խմորվող ռուս-թուրքական պատերազմի «պատեհությունից», ժամանակը հարմար նկատեց բրտորեն գործադրելու Հայաստանի «դատարկման ծրագիր»ը։
Համիդը վաղուց որոճում էր Օսմանյան Կայսրության այսպես կոչված «արևելյան նահանգների բարենորոգումների հարց»ի արմատական լուծում գտնելու իր դավադիր ծրագիրները։
Տեղական թուրք ոստիկանության և քրդական որոշ ցեղախմբերի ձեռամբ կիրառվող ամենօրյա ճնշումները, կեղեքումները, հարստահարումներն ու սպանությունները, անշո՛ւշտ, իրենց ավերը գործում էին և հայկական նահանգները դանդաղ, բայց հետևողական թափով ենթարկվում էին հայաթափման։
Բայց ժամանակը Համիդի դեմ էր գործում, հայաթափման դանդաղ ընթացքը «ձեռնտու» չէր, որովհետև հայ ժողովրդի մեջ ամեն օր հսկայական թափով տարածվում էր ըմբոստացման ոգին։ Հայ հեղափոխականները արագորեն կազմակերպվում էին և զինվում։ Վանն ու Կարինը, Մուշն ու Սասունը վերածվում էին հեղափոխական հանդուգն հնոցների, ուր անցյալի հայ ռայաների նորահաս սերունդները կոփվում էին զինվելու և ընդհանուր ապստամբությամբ ազգային իրենց իրավունքները նվաճելու մարտական ոգիով ու հեղափոխական կազմակերպությամբ։
Կարմիր Սուլթանը արդեն մշակել էր, թուրքական զորքերի ընդհանուր և մեծ մի հարձակողական, Հայաստանը հայ բնակչությունից դատարկելու իր հրեշային ծրագիրը։ Պարզապես սպասում էր հարմար մի պահի, ավելին՝ նախապատրաստում էր ա՛յն պահը, երբ եվրոպական մեծ տերությունների «անուշադրութենից» օգտվելով՝ պիտի կարողանար իր մահացու հարվածը հասցնել հայությանը։
1904թ.-ի գարնանամուտը եղավ Համիդի սպասած և նախապատրաստած հարմար պահը։
Սուլթանի հրահանգով՝ ավելի քան քսան հազար թուրքական կանոնավոր զորք, համապատասխան թնդանոթներով զինված, Ապրիլի 10-ից սկսած ընդհանուր հարձակողական ձեռնարկեց առաջին հերթին Սասնո հայոց արծվաբույնի դեմ, ուր կենտրոնացած էր ոչ միայն բուն Երկրի հայության մարտունակ ուժը, այլև Կովկասից սահմանը կտրած և Երկրի օգնությանը փութացած հայ հեղափոխականների առաջապահ փաղանգը։
Համիդը, սակայն, սխալվեց իր հաշիվների մեջ։
Պահը կարող էր հարմար լինել եվրոպական ուժերի ազդու միջամտությունից խուսափելու դիտանկյունից, բայց այլապես՝ հայ ժողովրդի դիմադրողականության առումով, ծայր աստիճան «անհարմար» էր համիդյան կոտորածների անարգել իրականացման համար։
Հայ հեղափոխական շարժումը փաստորեն ապրում էր իր մակընթացության շրջանը։ Հատկապես Դաշնակցությունը գտնվում էր կազմակերպական և մարտական իր կենսունակության բարձրակետին։ Ոչ միայն խաղաղասեր հայ բնակչության մեջ արմատավորված էր զենք բարձրացնելու և սեփական ձեռքերով Հայի կյանքն ու իրավունքը պաշտպանելու մարտունակությունը, այլև՝ նույնինքն ֆիդայիների մեջ ծագած բնական վեճերն ու անհատական սրտնեղությունները հաղթահարված էին Վահանի (Մանվելյան) շրջան առաքումով իբրև Դաշնակցության լիազոր ներկայացուցիչ։ Հրայր-Դժոխքի և Անդրանիկի հնուց եկող վեճը հարթված էր և ամբողջ Տարոն-Տուրուբերանը օժտված էր կուռ մի կազմակերպությամբ, որի գլխին միասնաբար կանգնած էին Հրայր-դժոխքը (իբրև ժողովրդային շարժման ոգին) և Անդրանիկը (իբրև մարտական ընդհանուր հրամանատար)։
Այդ պատճառով էլ, Համիդի զորքերը դեմ հանդիման գտնվեցին Տարոնի հայության վճռակամ ապստամբությանը։ Հակառակ թնդանոթների գործած անխնա ավերումին, ապրիլի կեսերից սկսած համատարած բուռն կռիվները ընդհանրապես վերջ գտան հայերի հաղթանակով։ Անդրանիկը գերազանցեց ինքնիրեն իբրև հայկական ուժերի ընդհանուր հրամանատար՝ թե՛ անձնական իր քաջագործություններով, թե՛ ռազմավարական իր հանդուգն քայլերով ու նախաձեռնություններով։
Թուրքական զորքի ռազմավարական թիրախը Սասնո բարձունքների գրավումն էր, Իսկ Անդրանիկի ռազմավարությունը կրակի տակ ընկած հայկական գյուղերի անզեն բնակչության ապահով փոխադրումն էր ճակատներից հեռու վայրեր, որպեսզի ճակատի վրա մնացած կռվող ուժերով կարելի լիներ դիմադրել և կասեցնել թուրքական զորքի առաջխաղացումը։
Սասունը հայաթափելու թուրքական ծրագիրը այդպե՛ս ձախողության դատապարտվեց։ Չկրկնվեցին 1894-1895թթ.ի տարողությամբ կոտորածներ։ Նույնիսկ վտանգված հայկական շատ գյուղեր, բնակչությանը ապահով տեղ փոխադրելու որոշումը կայացնելուց հետո, հայոց քաջերը իրենց ձեռքով կրակի տվին, որպեսզի թշնամին այնտեղ չբնակեցնի իր զորքին հետևող քուրդ և չերքեզ ամբոխին։ Իսկ կռիվների ավարտից հետո, սասունցիները վերադարձան և կրկին շենացրին իրենց դատարկված ու հրկիզված հայրենի գյուղերը։
Սասնո 1904թ.ի ապստամբության այս շրջագծի մեջ է, ահա՛, որ հատուկ հիշատակության են արժանանում Իշխանաձորի կռիվները, որոնք անհավասար ուժերով իրար դեմ հանեցին Սասունի վրա արշավող թուրքական կանոնավոր զորքն ու հայ մարտական քաջերին՝ Ապրիլի 29-ին պսակվելով հայերի հաղթանակով։
Իշխանաձորը թեև փոքր, բայց ռազմագիտական շատ կարևոր դիրք ունեցող հայկական գյուղ էր, որ Սասունը Մշո դաշտին կապող միակ ճանապարհի վրա էր գտնվում։ Ստույգ տվյալներ են պակասում 1904թ.-ի Իշխանաձորի հայ բնակչության թվաքանակի մասին, բայց Թուրքիայի Հայոց Պատրիարքարանի տվյալներով՝ 1909թ.ին Իշխանաձորն ուներ ավելի քան հարյուր հայ տուն։ Նրանք 1904թ.ի կռիվներից հետո իրենց գյուղը վերադարձած և վերաշինած հայերն էին, որոնք մինչև 1915 թվականը ապրեցին և երկրագործական ու անասնապահական իրենց խաղաղ աշխատանքով շենացրին Իշխանաձորը։ Բայց 1915թ.ին, երբ թուրքական պետությունը գործադրության հանձնեց Հայոց Ցեղասպանության մեծ ոճիրը, Իշխանաձորը վերջին անգամ դարձյալ զենք բարձացրեց և կորովի մասնակցություն բերեց Սասնա ինքնապաշտպանությանը։ Հայկական Սովետական Հանրագիտարանի համաձայն՝ Իշխանաձորի հայ բնակչությունը ի վերջո տարագրվեց և մեծ մասամբ կոտորվեց ճանապարհին։
Հայկական այս փոքր գյուղն էր, որ 1904թ.ի Ապրիլի 29-ին, գյուղի քահանայի երկու զավակների գլխավորությամբ՝ կռվի դաշտ նետվեց և, Անդրանիկի ուղարկած օգնական ուժերով, կարողացավ հերոսական հաղթանակ տանել և ետ վանել թուրքական կանոնավոր զորքին։
Իշխանաձորի հաղթանակը օգնեց, որ Սասունը իր հերոսական հայությունից դատարկելու սուլթան Համիդի նենգ ծրագիրը ձախողության մատնվի, իսկ այն ժամանակվա Եվրոպայի մեծապետական ուժերը իրենց իսկ հանրային կարծիքի կողմից ճնշման տակ առնվեցին, որպեսզի ի վերջո գործադրության հանձնեն Հայաստանի բարենորոգումների ծրագիրը, որ Բեռլինի Դաշնագրի օրերից դրված էր միջազգային դիվանագիտության սեղանի վրա։
Վրաստանի Հայ Համայնք