Տնտեսական

01.05.2014 12:42


Գործատուների միության նախագահ. «Հայաստանում գործազրկության ցուցանիշն իրականում ավելի բարձր է»

Գործատուների միության նախագահ.  «Հայաստանում գործազրկության ցուցանիշն իրականում ավելի բարձր է»

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօրվա ասուլիսին շեշտել է, որ Հայաստանի քաղաքացին առաջնորդվում է խիստ ներկայով, քանի որ ստացած եկամտով հնարավոր չէ ապագայի պլաններ կազմել: Ըստ բանախոսի` Հայաստանի այսօրվա շուկան չունի այն շունչը, որը կար խորհրդային տարիներին:

«Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը փոքր է՝ մոտ 400 հազար զբաղվածներ մասնավոր և պետական սեկտորում։ Եվ ստացվում է, որ զբաղվածության տեսանկյունից զգալի մասը բաժին է ընկնում փոքր բիզնեսին, մինչդեռ շատերի մոտ այն տեսակետն է, որ խոշորներն են ապահովում»,- ասել է Գ. Մակարյանը` ավելացնելով, որ Հայաստանում գործազրկության ցուցանիշն իրականում ավելի բարձր է: Մարդիկ եթե կանոնավոր չեն աշխատում, դա չի նշանակում, որ նրանք լիարժեք զբաղված են:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի վիճահարույց խնդրին` Գործատուների միության նախագահն ընդգծել է, որ գործատուների վերաբերմունքը կուտակայինին բավական բացասական է: Գ. Մակարյանը շեշտել է, որ նոր Կառավարությունն առաջին հերթին պետք է այն խնդիրներով զբաղվի, որոնցով այսօր մտահոգված է հասարակությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը