Կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող խորհրդի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի անդրանիկ նիստը
Սույն թվականի ապրիլի 29-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում,թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող խորհրդի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, ով փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մանուկյանի ողջույնները և բարեմաղթանքները: Նիստի աշխատանքին մասնակցում էին ներկայացուցիչներ Թբիլիսիից, Սամցխե-Ջավախքի բոլոր շրջաններից, Ծալկայից և Բաթումիից:
Սուրբ նահատակների հոգեհանգստյան աղոթքից հետո, Վիրահայոց թեմի առաջնորդը ի մասնավորի խոսեց տարածաշրջանային հանձնախմբի գործունեության մասին, կարևորելով պարտականությունների բաշխումը և առաջիկա աշխատանքների ծրագրումը:
Նիստը միաձայն տարածաշրջանային հանձնախմբի համակարգող նախագահ ընտրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, քարտուղար՝ Եվրոպայի «Հայ դատի» հանձնախմբի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Սլավա Մեժդոյանին: Ներկայացվեց խորհրդի անդամների կազմը: Առաջարկվեց, որ հանձնախմբի անդամները կազմեն ծրագրեր և ուղարկեն քարտուղարություն, որպեսզի հաջորդ նիստի ժամանակ դրանք քննարկվեն:
Սրբազան Հայրը առաջնորդարանի կողմից ներկայացրեց տասը կետից բաղկացած աշխատանքային ծրագիր: Ներկաների կողմից առաջարկություն արվեց նիստ հրավիրել ամիսը մեկ անգամ և արտագնա ձևաչափաչով դրանք անցկացնել Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում:
Հանձնախումբը որոշեց հաջորդ նիստը անցկացնել մայիսի 24-ին, որպեսզի հանձնախմբի համակարգող նախագահը՝ մայիսի 26-27-ին ՀՀ Սփյուռքի նախարարի կողմից անցկացվողՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների քննարկման ժողովին ներկայացնի Վրաստանի հանձնախմբի աշխատանքների ծրագիրը: