Լրահոս

01.05.2014 16:07


Երևանի կենդանաբանական այգին ազդարարեց տարեշրջանի պաշտոնական բացումը

Երևանի կենդանաբանական այգին ազդարարեց տարեշրջանի պաշտոնական բացումը

Տոնական ժամանակացույցի համաձայն` մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները բացեց առավոտյան ժամը 09:30-ին և կաշխատի մինչև երեկոյան 22:30-ը:

Երևանի կենդանաբանական այգին այցելուներին ներկայացավ նոր կենդանատեսակներով, փոքրիկ ընթերցողներին ներկայացվեց «ԶՈւ» ամսագրի նորացված տարբերակը, որտեղ կան հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր` այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ:

Այս տարի ևս այցելուներին սպասվում են տոնական միջոցառումներով՝ կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով:

Այգում փոքրիկներին դիմավորում են հայտնի հեքիաթների հերոսներն ու ծաղրածուները։ Երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 10:00-ից և կշարունակվեն մինչև 18:00-ն:

Այս խորագրի վերջին նյութերը