Գերմանիան չի աջակցի ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման դեպքում
Գերմանիան մտադիր չէ աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ԱՄՆ նախաձեռնությանը այդ հարցի վերաբերյալ գերմանացի գործարարների դիրքորոշման պատճառով: Այս մասին ասվում է «The Wall Street Journal» թերթի էլեկտրոնային տարբերակում:
Թերթի աբյուրների համաձայն` վերջին շաբաթներում Գերմանիայի խոշոր ընկերությունները, այդ թվում` «BASF» քիմիական հսկան, «Siemens»-ը, «Adidas»-ը,«Deutsche Bank»-ը,«Volkswagen»-ը, հրապարակային հայտարարություններում հասկացրել են, որ դեմ եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը»:
«Գերմանիան միակ եվրոպական պետությունը չէ, որը դեմ է Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ գիծ վարելուն. Իտալիան և Հունաստանը նույնպես դիմադրում էին առավել ագրեսիվ պատասխանին այն պատճառով, որ դա կարող է բացասական անդրադառնալ նրանց տնտեսությանը»,-գրում է «The Wall Street Journal»-ը:
Գերմանիան չի աջակցի ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման դեպքում
Գերմանիան մտադիր չէ աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ԱՄՆ նախաձեռնությանը այդ հարցի վերաբերյալ գերմանացի գործարարների դիրքորոշման պատճառով: Այս մասին ասվում է «The Wall Street Journal» թերթի էլեկտրոնային տարբերակում:
Թերթի աբյուրների համաձայն` վերջին շաբաթներում Գերմանիայի խոշոր ընկերությունները, այդ թվում` «BASF» քիմիական հսկան, «Siemens»-ը, «Adidas»-ը, «Deutsche Bank»-ը, «Volkswagen»-ը, հրապարակային հայտարարություններում հասկացրել են, որ դեմ եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը»:
«Գերմանիան միակ եվրոպական պետությունը չէ, որը դեմ է Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ գիծ վարելուն. Իտալիան և Հունաստանը նույնպես դիմադրում էին առավել ագրեսիվ պատասխանին այն պատճառով, որ դա կարող է բացասական անդրադառնալ նրանց տնտեսությանը»,-գրում է «The Wall Street Journal»-ը:
Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: