Լրահոս

02.05.2014 11:46


«Երբ անբարոյականությունը դառնում է կյանքի կարգախոս»

«Երբ անբարոյականությունը դառնում է կյանքի կարգախոս»

Եթե հիշում եք, «Ազատություն» ռադիոկայանը ղեկավարում էր Աղասի Ենոքյան անունով մի մարդ, ով ժամանակին իրեն դիրքավորում էր որպես ՀԱԿ-ի ակտիվ անդամ: Այնուամենայնիվ, նույն ՀԱԿ-ի աջակցությամբ դառնալով հիշյալ ռադիոկայանի տնօրեն` նա սկսեց սերտորեն համագործակցել գործող վարչակարգի հետ` փաստացի «քցելով» իր թիմակիցներին: Չար լեզուները խոսում են, որ մինչև սեփական թիմակիցների հետ նման կերպ վարվելը, այդ մարդը նաև իր սեփական բարեկամներին է «քցել» բիզնես ոլորտում: Ամենանողկալին այն է, որ նմանատիպ մարդիկ դեռ իրենց իրավունք են վերապահում ինչ-որ մեկին դասեր տալ, բարոյախրատական լեկցիաներ կարդալ: Դրա հետ մեկտեղ` չմոռանանք նաև այն բանի մասին, որ ժամանակին «ընդդիմադիր և արևմտամետ» Աղասի Ենոքյանը այսօր աշխատում է ՀՀ կառավարությունում և անմիջական պատասխանատուներից մեկն է Հայաստանի` Մաքսային Միությանը անդամակցելու բանակցությունների համար: Ինչպես տեսնում եք, այս մարդու համար անբարոյականությունը դարձել է կյանքի կարգախոս. նա պատրաստ է փող աշխատելու համար «քցել» թե՛ իր բարեկամներին, թե՛ իր գործընկերներին` համագործակցելով իշխանությունների հետ, որոնց նա ժամանակին մեղադրում էր բոլոր հնարավոր ու անհնարին չարիքների համար: Սա վարչակարգի կլասիկ ներկայացուցիչն է. նա պատրաստ է ուրանալ և մոռանալ ամեն ինչ, ինչ է թե` մոտ լինի կերակրատաշտակին:

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը