«Մեկ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 31-32 հազար մարդ»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 հազարով:
Սա, իհարկե, չի նշանակում, թե անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանից ընդամենը 15 հազար մարդ է արտագաղթել: Եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում բնակչության բնական աճը եղել է մոտ 16-17 հազար , նշանակում է՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 31-32 հազար մարդ: Պատկերավոր ասած՝ երկու Դիլիջան կամ երկու Գորիս:
Հիշեցնենք, որ ուղիղ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը «տոկոս խփելով» բոլորիս տարավ «դեպի ապահով Հայաստան»: Արդյունքում՝ Հայաստանը կորցրեց երկու Դիլիջան կամ երկու Գորիս: Նախօրեին էլ ՀՀԿ խոսնակը հայտարարեց, թե իրենց կուսակցությունն առնվազն առաջիկա տասը տարիներին շարունակելու է իշխել Հայաստանում: Հետաքրքիր է՝ Գալուստ Սահակյանը կկարողանա՞ պատշաճ գիտելիքներ ցուցաբերել թվաբանությունից և հաշվել, թե ինչքանով կնվազի ՀՀ բնակչությունը տասը տարվա ընթացքում, եթե տարեկան արտագաղթում է 31-32 հազար մարդ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: