Լրահոս

02.05.2014 13:16


Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը դաշնայնացման կողմնակիցներին պահանջներ է ներկայացրել

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը դաշնայնացման կողմնակիցներին պահանջներ է ներկայացրել

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը դաշնայնացման կողմնակիցներից պահանջել է «վայր դնել զենքերը և ազատել գերիներին»: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Ներքին գործերի նախարարը հայտնել է Հակաահաբեկչական կենտրոնի պահանջները՝ անմիջապես հանձնել զենքերը, ազատել բոլոր գերիներին, ազատել բոլոր գրավված վարչական շենքերը, դադարեցնել անկարգությունները: Ուկրաինական իշխանությունը պատրաստ է համաներել քաղաքացիական դիմակայության և վարչական շենքերի գրոհի մասնակիցներին, որոնք չեն կատարել ծանր հանցագործություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը