Լրահոս

02.05.2014 13:41


Հայաստանի բոլոր ջրային աղբյուրների վերջնական կետը Քուռ-Արաքս գետերի ավազանն է

Հայաստանի բոլոր ջրային աղբյուրների վերջնական կետը Քուռ-Արաքս գետերի ավազանն է

«Էկոլուրը» գրում է. «Սևանից ջուրը տեղափոխվում է Սևան-Հրազդան կասկադի միջոցով, որի վերջնակետը Երևանյան լիճն է, ուստի անհիմն է այն փաստարկը, որ Սեւանի ջուրը կարող է թափվել Արաքս գետը»,- ապրիլի 28 -ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նաև հորդորեց ընդդիմախոսներին առաջնորդվել իրողություններով:
Հատուկ պարոն Անդրեասյանի համար պետք է նշենք, որ իրողությունն այն է, որ Երևանյան լիճը արհեստական լիճ է՝ կառուցված Հրազդան գետի վրա: Երևանյան լճից ջուրը հոսում է Հրազդան գետ, որտեղից էլ՝ դեպի Արաքս: Հայաստանի բոլոր ջրային աղբյուրների վերջնական կետը Քուռ-Արաքս գետերի ավազանն է, իսկ իմանալու համար, թե ուր է հոսում Արաքսը, պետք է միայն նայել Հայաստանի քարտեզը:
Աղբյուրը` Էկոլուր

Այս խորագրի վերջին նյութերը