Լրահոս

02.05.2014 14:05


Վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո աղետի գոտում դադարեցված բնակարանաշինությունը դեռ չի վերսկսվել

Վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո աղետի գոտում դադարեցված բնակարանաշինությունը դեռ չի վերսկսվել

Գյումրիում ավելի քան քառորդ դար անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքներից 430-ի համար դեռ նախորդ տարի պետք է շահագործման հանձնվեր ևս 430 բնակարան, իսկ Ախուրյանում էլ մոտ 140 բնակարան պետք է շահագործվեր 2012 թվականին:

Սակայն աղետի գոտու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարության աշխատանքները վերջին նախագահական ընտրություններից հետո, արդեն երկրորդ տարին է՝ դադարեցված են: Եթե Ախուրյան համայնքում մի շարք կիսակառույց շենքեր 3-ից 4 հարկկառուցվել են, ապա Գյումրիում նախատեսված 8 բարձրահարկերից 1-2-ի միայն հիմքերն ենկառուցված: Եվ սա այն դեպքում, երբ ի պատասխան «Շիրակ կենտրոնի» հարցումների, ՀՀ բարձրագույն իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, թե նախատեսված բնակարանները շահառուներին կբաշխվեն մինչև այս տարվա ավարտը: Գոնե մեզ համար անհայտ է մնում, թե մինչև օրս դատարկ շինհրապարակներով ինչպե՞ս են այդ շենքերը կառուցելու և շահագործելու առաջիկա մի քանիամիսների ընթացքում:
Ներկայացնում ենք Ախուրյանի և Գյումրու դատարկ շինհրապարակների լուսանկարները, որոնք արվել են այսօր, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կատարած հերթական այցելության ու դիտարկման ընթացքում:

https://www.facebook.com/media/set/?set=a.769902606353590.1073741982.275225582487964&type=1

Այս խորագրի վերջին նյութերը