«Իշխանափոխությունից հետո Շարմազանովն ու Ենոքյանը բոլորից շատ են քննադատելու այսօրվա վարչակարգը»
Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանն ապրում է քաղաքական ամեղսունակության ժամանակաշրջանում: Օրեր առաջ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը փաստացիորեն ասաց, որ ՀՀԿ-ն Հայաստանում ուզում է վերականգնել խորհրդային կարգերը: Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել պաշտոնյայի այն պնդումը, որ երկրի նախագահ կամ վարչապետ դառնալու համար պետք է ՀՀԿ-ական լինես: Ավելի անմեղսունակ պահվածք ունի ժամանակին «խիստ ընդդիմադիր» Աղասի Ենոքյանը, ով այն ժամանակ պայքարելով այս «հանցավոր ռեժիմի» դեմ` այսօր ամեն ինչ անում է նույն այդ ռեժիմը պաշտպանելու համար` պայքարելով այն քաղաքական ուժերի և անձանց դեմ, ովքեր ռեալ վտանգ են ներկայացնում այսօրվա իշխանության համար. խոսքը, բնկանաբար, Ծառուկյանի, Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի մասին է: Կարդալով Ենոքյանի վերջին հարցազրույցը` տպավորություն է ստեղծվում, որ նրա կրծքին ՀՀԿ-ի «զնաչոկ» է խփած: Ցավոք սրտի, Հայաստանում քաղաքական դաշտը լիքն է նման տիպի օպորտունիստներով, ովքեր այսօր իշխանության կողքին են ու մոտ են կանգնած կերակրատաշտակին, ժողովրդի արտագաղթի վրա փող են աշխատում: Համոզված եղե'ք, սակայն, որ հենց իշխանությունը փոխվի, այս մարդիկ բոլորից շատ են քննադատելու այսօրվա իրենց տերերին` փորձելով իրենց համար տեղ գտնել նոր իշխանության շարքերում: Գալիք իշխանություների նպատակը պետք է լինի նաև նման խամաճիկներից զերծ պահելը իշխանական համակարգը:

Վազգեն Պետրոսյանի ֆեյբուքյան էջից