ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ. ԼՂՀ-ն պետք է լիիրավ մասնակցի բանակցություններին
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն օրերս մասնակցել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում տեղի ունեցած կլոր սեղանին՝ նվիրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որը կազմակերպել էր համալսարանի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի 2014 թ. խումբը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե «Խաղաղության հետքերով» (In Pursuit of Peace) վերնագրով միջոցառմանը մասնակցել են պրոֆեսորներ Մայքլ Գլենոնը, Ալան Հենրիքսոնը, Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաեւ տարածաշրջանային փորձագետներ եւ Ֆլետչերի դպրոցի ու այլ համալսարանների ուսանողներ: Միջոցառումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինադադարի ստորագրման 20-ամյակին:
Մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության քաղաքական, իրավական ու մարդասիրական ասպեկտների, ինչպես նաեւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ընդգծել է համապարփակ եւ կառուցողական բանակցային գործընթացի, բանակցություններին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության վերականգնման եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության բարձրացման միջոցառումների իրականացման կարեւորությունը:
Ռ. Ավետիսյանը նաեւ ներկայացրել է զինադադարի ռեժիմի պահպանման ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար արդյունավետ բանակցությունների ակտիվացմանը վերաբերվող գաղափարներ: