Սիրիական Համա քաղաքում երկու ահաբեկչության հետևանքով 18 մարդ է զոհվել
Այսօր երկու ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Համա քաղաքի մոտակայքում` Սիրիայի կենտրոնական նահանգի վարչական կենտրոնում (Դամասկոսից 200 կմ հեռավորությամբ): Ինչպես փոխանցում է արբանյակային «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը, մահապարտ-զինյալները պայթեցրել են ականապատ մեքենաները Ջադրին և Էլ-Համիրի բնակավայրերում: 18 զոհվածներից 11-ը երեխաներ են, վիրավորվածների թիվը 50-ից ավելի է:
Երկու օր առաջ էլ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբակցությունն ահաբեկչություն էր կազմակերպել հարևան Հոմս քաղաքի ալավիթական թաղամասում:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: