Լրահոս

02.05.2014 16:03


Ալվարի գյուղապետը դանակահարել է կնոջն ու հարսին, այնուհետ մեքենայով գլորվել է ձորը

Ալվարի գյուղապետը դանակահարել է կնոջն ու հարսին, այնուհետ մեքենայով գլորվել է ձորը

Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղում ձորն է ընկել Infiniti մակնիշի 170 ՏԼ 47 համարանիշի ավտոմեքենան, և վարորդին գրեթե 90 տոկոս այրվածքներով շտապօգնության բրիգադը տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում Infiniti-ի վարորդ, Ալվար գյուղի բնակիչ Արտավազդ Մկրտչյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50-60 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագրողին գյուղացիները պատմում էին, որ Ա. Մկրտչյանը Ալվարի գյուղապետն է, և մինչ վթարը նրա կինը՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Վերջիններս այս պահին գտնվում են վիրահատարանում: Գյուղացիներն ասում էին նաև, որ Ա. Մկրտչյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց, որից հետո դուրս է եկել տնից ու վթարի ենթարկվել: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ալվարի գյուղապետարանի հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում

Այս խորագրի վերջին նյութերը