Կալիֆոռնիայի խորհրդարանում մեկնարկում են ԼՂ անկախության ճանաչման քննարկումները
Առաջիկա երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ինչպես տեղեկացնում է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հանձնաժողովի կողմից հաստատվելու դեպքում թիվ AJR 32 բանաձևի նախագիծը երեք օր հետո՝ մայիսի 8-ին, ներկայացվելու է հայաշատ նահանգի լիագումար նիստի քննարկմանը և հաստատմանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` քննարկվող օրինագիծը նախատեսում է նաև Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կողմից դիմում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին՝ ճանաչելու Ղարաբաղի անկախությունը:

Մանրամասները՝ այստեղ: