Երբ մարդու համար փողը դառնում է գերագույն արժեք, նա դառնում է երկերեսանի խամաճիկ, ով սեփական բարեկեցությունն ապահովելու համար պատրաստ է քցել իրենց սատարող քաղաքական ուժերին, ուրանալ գաղափարներ, որոնք ժամանակին պաշտպանում էր և վերջում ծառայել մարդկանց, ում դեմ որոշ ժամանակ առաջ բոցաշունչ քննադատական ելույթներ էր ունենում: Այս տեսակի մարդկանց կլասիկ ներկայացուցիչը Աղասի Ենոքյանն է` մարդ, որ իրեն «արևմտամետ» է հռչակել, բայց ի պաշտոնե աշխատում է ՀՀ կառավարությունում Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու բանակցային փաստաթղթերը նախապատրաստելու հարցերի մեջ խորացած: Սակայն սա Ենոքյանի ամենամեծ երկերեսանիությունը չէ:
2000-ականների կեսերին Ենոքյանը աշխատում էր գովազդային ոլորտում, և ասում են, որ միլիոնների հասնող կարողություն է կուտակել: Նա այդ կարողությունը վաստակել էր նաև այն բանի շնորհիվ, որ սերտորեն կապված էր այն ժամանակվա իշխանությունների հետ և պատրաստ էր իրենց ցանկացած ծառայություն մատուցել: Ենոքյանը ուներ երազանք` պաշտոն ստանալ, որը, սակայն, չէր իրականանում: Այնուամենայնիվ, 2007 թվականին նրա երազանքի կյանքի կոչվելու հիմքերը դրվեցին. նա դարձավ մի քաղաքական դաշինքի անդամ, որն իր գործունեությունը ծավալում էր ԲՀԿ-ի դեմ քարոզ անելով: Իսկ արդեն 2008 թվականի «ընտրություններից» հետո Ենոքյանը իշխանությունների կողմից ստացավ «Ազատություն» ռադիոկայանի տնօրենի պաշտոնը և դրանից հետո սկսեց աշխատել իրեն ժամանակին աջակցող ՀԱԿ-ի դեմ` դրա հետ մեկտեղ քարոզչություն անելով Քոչարյանի դեմ, այսինքն` այն մարդու դեմ, ում իշխանության օրոք նա կուտակեց իր ունեցվածքը:
Դհոլի ֆունկցիան կատարելով` Ենոքյանը մի կողմից «արևմտամետ և ընդդիմադիր» իրեն ձևացնելով, մյուս կողմից էլ «Ազատություն» ռադիոկայանը աշխատացնում էր այն ուժերի դեմ, ովքեր ռեալ ընդդիմություն էին գործող վարչակարգի համար: Միաժամանակ, Ենոքյանը գովազդային ոլորտում շարունակում էր աշխատել իշխանությունների հետ:
Դհոլի վերջին արկածները կապված են նրա վերջին հարցազրույցի հետ, որտեղ նա կրկին փորձում է ցեխ նետել բոլոր ընդդիմադիր ուժերի և քաղաքական գործիչների վրա` մեղադրելով նրանց բոլոր մեղքերի համար, սակայն գոնե մեկ անգամ թթու խոսք չի ասում գործող իշխանությունների հասցեին, ովքեր 2008 թվականից ի վեր, փաստացի, սատկացնում են մեր երկրի տնտեսությունը և անվտանգության համար սպառնալիք ստեղծում: Պարզ է, որ նա դա անում է մի կլորիկ գումարի դիմաց: Ահա այսպիսին է փողի հետևից վազող հերթական մի խամաճիկի պատմությունը:
«Փողի հետևից վազող մի խամաճիկի պատմություն»

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից