Լրահոս

03.05.2014 10:35


Եվրահանձնակատար. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն բոլորին»

Եվրահանձնակատար. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն բոլորին»

Ցանկացած սթափ դատող եվրոպացի պետք է դեմ հանդես գա Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցներին ԵՄ-ին սպասվող հետևանքների պատճառով: Այս մասին, «Bloomberg Businessweek»-ի փոխանցմամբ, հայտնել է ֆինանսների գծով եվրահանձնակատար, Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Օլլի Ռենը. «Այդ պատժամիջոցները կվնասեն և' ԵՄ-ին, և' Ռուսաստանին»:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անբարենպաստ ազդեցությունն արդեն զգում են Ֆինլանդիան և Ավստրիան: Ռենը չի բացառել, որ բացասական տնտեսական հետևանքները դիպչեն նաև Գերմանիային, Լեհաստանին և Մեջձբալթյան երկրներին:

«Բոլորը պետք է ձգտեն Ուկրաինայի հարավ-արևելքում լարվածության թուլացմանը և կանխարգելեն այն, որպեսզի ուկրաինական ճգնաժամը չվերաճի համառուսականի»,-մեջբերում է Ռենին «Bloomberg Businessweek»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը