Երեկվանից Վանաձորում 10-30 դրամով բարձրացել է հացի գինը: «Ազատության» հետ զրույցում մարդիկ ասել են, որ անգամ նման թանկացումն էապես ազդում է իրենց բյուջեի վրա: Նրանք նաև մտավախություն ունեն, որ հացի թանկացմանը կհաջորդեն այլ ապրանքների թանկացումներ: «Հացը եթե թանկանում է, ամեն ինչն էլ պիտի թանկանա», - ասաց միջին տարիքի մի վանաձորցի: Վաճառողների խոսքով՝ հացի թանկացումը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, և նախատեսվում էր գները բարձրացնել դեռևս անցած դեկտեմբերին: «Այն ժամանակ չբարձրացրեցին, իրենք իրար մեջ որոշեցին ու չբարձրացրեցին: Բայց երևի մարդիկ իրենք էլ չեն տեղավորվում․ իրենք էլ աշխատողին, գազին, ջրին, ամենի ինչին [վճարում են], հարկեր են տալիս», - «Ազատությանն» ասաց խանութի վաճառողներից մեկը: Մանրամասներն` azatutyun.am-ում:
Վանաձորում հացը թանկացել է
Երեկվանից Վանաձորում 10-30 դրամով բարձրացել է հացի գինը: «Ազատության» հետ զրույցում մարդիկ ասել են, որ անգամ նման թանկացումն էապես ազդում է իրենց բյուջեի վրա: Նրանք նաև մտավախություն ունեն, որ հացի թանկացմանը կհաջորդեն այլ ապրանքների թանկացումներ:
«Հացը եթե թանկանում է, ամեն ինչն էլ պիտի թանկանա», - ասաց միջին տարիքի մի վանաձորցի:
Վաճառողների խոսքով՝ հացի թանկացումը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, և նախատեսվում էր գները բարձրացնել դեռևս անցած դեկտեմբերին:
«Այն ժամանակ չբարձրացրեցին, իրենք իրար մեջ որոշեցին ու չբարձրացրեցին: Բայց երևի մարդիկ իրենք էլ չեն տեղավորվում․ իրենք էլ աշխատողին, գազին, ջրին, ամենի ինչին [վճարում են], հարկեր են տալիս», - «Ազատությանն» ասաց խանութի վաճառողներից մեկը:
Մանրամասներն` azatutyun.am-ում: