Լրահոս

03.05.2014 12:17


Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է բնապահպանության նորանշանակ նախարարին

Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է բնապահպանության նորանշանակ նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, եւ նախարարությունում ձեւավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խնդիրները:

Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը եւ մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարեւորությունը:

«Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որեւէ օրենքի խախտում չլինի, եւ կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաեւ հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարեւորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի եւ բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», - նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին եւ վարչապետին վստահության համար եւ հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել:

Այս խորագրի վերջին նյութերը