Լրահոս

03.05.2014 12:30


ԱՄՆ-ը կոչ է անում պատժել Օդեսսայում բախման մեղավորներին

ԱՄՆ-ը կոչ է անում պատժել Օդեսսայում բախման մեղավորներին

«Գազետա.ռու»-ն փոխանցում է, որ ԱՄՆ-ը Կիևին կոչ է արել պատժել Օդեսսայում մարդկանց մահվան մեղավորներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Բռնությունը, որը հանգեցրել է այդքան անիմաստ մահերի, անընդունելի է: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին համատեղ վերականգնել հանգստությունը, օրինականությունն ու կարգը, կոչ ենք անում ուկրաինական իշխանություններին անցկացնել ամբողջական հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-ասել է նա:

Նշենք, որ Օդեսսայում Արհմիությունների տան հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել: Հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ նախօրեին այրել են հակամայդանականների վրանային քաղաքը:

Այս խորագրի վերջին նյութերը