Լրահոս

03.05.2014 13:28


«Սերժ Սարգսյանին մնում է մի բան՝ խոնարհաբար հեռանալ»

«Սերժ Սարգսյանին մնում է մի բան՝ խոնարհաբար հեռանալ»

Հաշված օրեր մնացին նոր կառավարության ձևավորմանը և իր ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելուն: Արդեն շատ պարզ է, որ նոր ծրագիրը լինելու է միայն հօգուտ իշխանության, որովհետև շատ տարիների ընթացքում վառ ապացույցներ կան և տեսանելի են, որ ժողովրդի համար ոչ մի բարենպաստ պայման այս բռնապետական ռեժիմից չի եղել և չի էլ լինի: Ազգային ժողովի բոլոր ընդիմադիր ուժերը պետք է միաձայն դեմ քվեարկեն նոր կառավարության ծրագրին, իսկ եթե որևէ մեկը կողմ քվեարկի և քվեարկելուց հետո արդարանա միֆերով, ապա կարժանանա իր տեղը զիջած ԱԽՔ–ին: Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում շատ պարզ ասել է դրա մասին: Հետևաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով արդեն անմիջապես բարձրացնի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակը՝ խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանն այլևս դիմադրության ռեսուրս չունի. նրան մնում է մի բան՝ խոնարհաբար հեռանալ:

Շահեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը