Կնոջն ու հարսին դանակահարած Ալվարի գյուղապետը մահացել է
Մայիսի 2-ին` ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1961 թ. ծնված Լուսյա Գ.-ն և 1982 թ. ծնված Գայանե Գ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Լուսյա Գ.-ն հայտնել է, որ նույն օրը` ժամը 08.30-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու նշված վնասվածքները պատճառել է ամուսինը` 1961 ծնված Ամասիայի տարածաշրջանի Ալվարի գուղապետ Արտավազդ Մկրտչյանը: Նույն օրը ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտավազդ Մկրտչյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան ժամը 10.31-ի սահմաններում Ամասիա-Ալվար ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով Մկրտչյանը, բռնկված հրդեհից ստացած այրվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:
Ահյսօր հիվանդանոցում Արտավազդ Մկրտչյանը մահացել է: Կատարվում է քննություն:
Կնոջն ու հարսին դանակահարած Ալվարի գյուղապետը մահացել է
Մայիսի 2-ին` ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1961 թ. ծնված Լուսյա Գ.-ն և 1982 թ. ծնված Գայանե Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Լուսյա Գ.-ն հայտնել է, որ նույն օրը` ժամը 08.30-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու նշված վնասվածքները պատճառել է ամուսինը` 1961 ծնված Ամասիայի տարածաշրջանի Ալվարի գուղապետ Արտավազդ Մկրտչյանը:
Նույն օրը ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտավազդ Մկրտչյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան ժամը 10.31-ի սահմաններում Ամասիա-Ալվար ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով Մկրտչյանը, բռնկված հրդեհից ստացած այրվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:
Ահյսօր հիվանդանոցում Արտավազդ Մկրտչյանը մահացել է:
Կատարվում է քննություն: