Լրահոս

03.05.2014 17:44


Արաբկիրում 26-ամյա երիտասարդի են սպանել

Արաբկիրում 26-ամյա երիտասարդի են սպանել

Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում մայիսի 1-ին, ժամը 19.10-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Ալբերտ Բժշկյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 33 շենքի բակում գտնվող տաղավարում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Բժշկյանի կրծքավանդակին:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը մայիսի 3-ին, ժամը 00.30-ին, ներկայացել է ոստիկանություն եւ ներկայացել հանցագործության գործիք դանակը:

Ա. Մնացականյանը կալանավորված է:

Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:

Այս խորագրի վերջին նյութերը