Լրահոս

04.05.2014 13:55


Միջազգային գիտաժողով. «Բռնի կրոնափոխությունը Ցեղասպանության ընթացքում և դրանից առաջ. մահմեդականացված հայեր»

Միջազգային գիտաժողով. «Բռնի կրոնափոխությունը Ցեղասպանության ընթացքում և դրանից առաջ. մահմեդականացված հայեր»

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի հետ համատեղ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, 2015թ. ապրիլին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կազմակերպում են միջազգային գիտաժողով «Բռնի կրոնափոխությունը ցեղասպանության ընթացքում և դրանից առաջ. մահմեդականացված հայեր» խորագրով:

Հայերի բռնի կրոնափոխության, մահմեդականացման թեման օր օրի ավելի ակտուալ է դառնում, հայտնվում են թեման լուսաբանող բազմաթիվ գիտական աշխատություններ և լրագրողական նյութեր: Այս գիտաժողովը նպատակ ունի ի հայտ բերել նոր փաստեր մահմեդական հայերի վերաբերյալ: Ելույթները կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Ելույթների համառոտ շարադրանքը (մինչև 500 բառ), ինչպես նաև հեղինակի համառոտ ինքնակենսագրությունը հայերեն կամ անգլերեն լեզուներով մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Գիտաժողովին վերաբերվող հարցերի համար ևս կարող եք գրել վերոնշյալ հասցեով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն և անգլերեն:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը