Մանվել Գրիգորյանը հիանալի բնութագիր է տվել Սերժ Սարգսյանին, երբ նրան կոչել է «Վերջին բոլշևիկ»:
Սերժ Սարգսյանը ունի բոլշևիկներին հատուկ վարքագիծ: Նա իր կառավարման շրջանում պետական համակարգը և ՀՀԿ-ն օգտագործել է կառավարման համակարգը միակուսակցական դարձնելու և տնտեսությունը գերմոնոպոլիզացնելու համար:
Վերջին վեց տարիների ընթացքում ՀՀԿ-ն վերափոխվել է և դարձել մեկ անձինհպատակ կառույց: Որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից: Հանրապետականն իր բնույթով այսօր նման է Կոմունիստական կուսակցությանը, որտեղ բոլորը ունեն մեկ կարծիք: Նույնիսկ քվեարկությունները հիշեցնում են Չինաստանի, Հյուսիսայի Կորեայի կամ ԽՍՀՄ-ի կոմունիստական կուսակցության ոճը:
Կոմունիստական ուղին բռնած «Վերջին բոլշևիկը» ՀՀԿ-ի միջոցով իշխանությունը կենտրոնացրել է մեկ կուսակցության ձեռքում, և նա անմիջապես ղեկավարում է այդ կուսակցությունը: Այսօր ՀՀԿ-ն ունի մոնոպոլիա իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերում (դատական համակարգը գործադիրի կցորդն է), ինչպես նաև ճնշող մեծամասնություն տեղական ինքնակառավարման մարմիններում:
Բոլշևիկյան երազանքներ ունեցող կուսակցական առաջնորդը փորձում է այդ մոնոպոլիան օգտագործել վերարտադրվելու և իշխանության ներսում հավերժ մնալու համար:
Իշխանությունը մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելուց բացի նա վարել է տնտեսության գերմոնոպոլիզացման քաղաքականություն:
«Վերջին բոլշևիկը» տնտեսական հիմնական ռեսուրսները կենտրոնացրել է իր ձեռքում: Եկամտաբեր բիզնես ոլորտներից դուրս են մղվել ոչ յուրային սուբյեկտները, և ինչ-որ ընկերություն մոնոպոլ է դարձել: Հիմնականում այդ ընկերությունը սերտորեն կապված է բոլշևիկյան քաղաքականության առաջնորդի հետ:
Նման քաղաքականության վառ օրինակ է նավթի ներմուծման ոլորտի գերմոնոպոլիզացումը, որտեղ երեք ընկերություն կորցրել են բիզնեսի ամբողջական շղթայով զբաղվելու հնարավորությունը։ Ամբողջ ներմուծումը տրվել է մեկ ընկերության: Մինչև Հայաստան հեղուկ վառելիքը բերում է մեկ կազմակերպություն՝ «Ռոսնեֆտ–Արմենիան»։
Իշխանությունը կոմունիստական ոճով մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելուց և տնտեսությունը գերմոնոպոլիզացնելուց հետո «Վերջին բոլշևիկը» որոշել է լուծել իշխանության ներսում հավերժ մնալու խնդիրը: Այդ նպատակին հասնելու համար նա հայտարարեց սահմանադրական բարեփոխումների մասին,որը նրան պետք է հնարավորություն տա հավերժ մնալ իշխանության գլխին: Ճիշտ է, նա հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնին և չի հավակնի նաև դառնալ վարչապետ, սակայն այդ հայտարարությունն ինքնին զավեշտալի է, որովհետև ըստ Սահմանադրության՝ նա իրավունք չունի առաջադրվել նախագահի պաշտոնի, հետո էլ նա բազմիցս խաբել է հանրությանը և շեղվել է իր հայտարարած սկզբունքներից:
Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ-ն մնալու է թիվ մեկ ջութակը մոտակա տասը տարիների ընթացքում ևս խոսում է Սերժ Սարգսյանի վերը նշված պլանների մասին:
«Վերջին բոլշևիկը» վերջին վեց տարիներին երկիրը կառավարել է բոլշևիկներին հատուկ ձևով, որի արդյունքում ՀՀԿ-ն վերածվել է կոմունիստական ոճի կուսակցության, իսկ երկիրը ընթացել է դեպի ավտորիտար ռեժիմի բյուրեղացում, որը Հայաստանի գոյության համար մեծ վտանգներ է ստեղծել:
Արմեն Գրիգորյան
Կից նկարներում ՀՀԿ–ի ու չինական կոմկուսի համագումարների միզանսցենն է։ Ինչպես ասում են, գտեք տասը տարբերություն։
«Վերջին բոլշևիկն» ու համայնավարները (ֆոտո)