Լրահոս

05.05.2014 19:06


Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների13-րդ տարածաշրջանային հանդիպում

Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների13-րդ տարածաշրջանային հանդիպում

Մայիսի 6-8-ը «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից:

Հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան հետևյալ թեմաներին.

- կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները,

- ազգային լավագույն փորձի փոխանակում,

- համագործակցության նոր հեռանկարներ:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը