Լրահոս

05.05.2014 20:38


ԱՄՆ–ը պատրաստվում է Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել

ԱՄՆ–ը պատրաստվում է Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել

ԱՄՆ-ի սենատորների խումբը օրենքի նախագիծ է պատրաստում Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ «Բլ-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է սենատոր Ջոն Մաքքեյնը։

«Մենք ցանկանում ենք Ուկրաինային միջոցներ տրամադրել ռուսական ագրեսիային հակազդելու համար։ Պուտինը պետք է հասկանա, որ թանկ կվճարի, եթե ցանկանա զավթել Ուկրաինայի արևելքը կամ թեկուզ հարավը»,-հայտարարել է Մաքքեյնը։

Այս խորագրի վերջին նյութերը