Լրահոս

05.05.2014 13:24


Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ասկերան քաղաքի բնակիչ Վիտալի Բալասանյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վրեժի շարժառիթով, պայթուցիկ սարքի օգտագործմամբ Վիտալի Բալասանյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2013թ. սկզբներից մինչև կեսերն ընկած ժամանակահատվածում Արա Ավետյանը Սերգեյ Հարությունյանից ապօրինի կերպով անհատույց ձեռք է բերել վերջինիս կողմից նախապես խոստացված ռազմամթերք հանդիսացող, յուրաքանչյուրը 200 գրամանոց երեք հատ փշրտող պայթուցիկ նյութ` տրոտիլային պայթաղյուսներ, մեկ հատ գործարանային արտադրության տեսակի էլեկտրադետոնատոր, 4 հատ 7.62 մմ, 41 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտ, բարակ հաղորդալարեր, ինչպես նաև մեկ հատ «Վիվա Սել ՄՏՍ» օպերատորի կողմից սպասարկվող հեռախոսահամար և մինչև դեկտեմբերի վերջը Ասկերանի շրջանի Այգեստանգյուղում տեղակայված` իրեն պատկանող «Վան» ՍՊ ընկերության արտադրամասում, Սերգեյ Հարությունյանից նախկինում տրված խորհուրդներով ու ցուցումներով ապօրինի կերպով պատրաստել է բջջային հեռախոսազանգի միջոցով հեռակառավարման եղանակով գործող ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ապօրինի կերպով պահելով` 2013թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Սերգեյ Հարությունյանի կողմից շահագործվող մակնիշի 20 ււ 166պետհամարանիշի ավտոմեքենայով, վերջինիս վարմամբ, իր հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով ապօրինի կերպով փոխադրել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյանփողոցի թիվ 70 «դ» հասցեում տեղակայված «ԱՆՏ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ուռենի» ռեստորանի ավտոկայանատեղում կայանված` Վիտալի Բալասանյանի կողմից շահագործվող «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 45 ՏԼ 045 պետհամարանիշի ավտոմեքենայի մոտ, այնուհետև պայթուցիկ սարքին նախապես ամրացված մագնիսով այն տեղադրել է ավտոմեքենայի առջևի աջ անվաթևի տակ` նպատակ հետապնդելով իր մոտ նախապես պահվող բջջային հեռախոսով պայթուցիկ սարքին միացված բջջային հեռախոսին հեռախոսազանգ կատարելու միջոցով, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում ավտոմեքենան պայթեցնելու եղանակով, դիտավորությամբ կյանքից զրկել Վիտալի Բալասանյանին: Իր կամքից անկախ հանգամանքներով, սակայն, հանցանքն ավարտին չի հասցվել: Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի 7-րդ հասցեում տեղակայված «Ավտոսերվիս» ՍՊ ընկերության տարածքում Վիտալի Բալասանյանի կողմից ավտոմեքենայով հետադարձ մանևրելու ընթացքում պայթուցիկ սարքն ընկնելու հետևանքով:

Հիշյալ քրեական գործը 05.05.2014թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

ԼՂՀ Գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը